Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար

Օրական մեկ բաժակ սուրճը պաշտպանում է ինսուլտից

Օրական մեկ բաժակ սուրճը պաշտպանում է ինսուլտից

Օրը մեկ բաժակից ավելի սուրճի օգտագործումը 22-25 տոկոսով նվազեցնում է ինսուլտի ռիսկը: Այդ նույն  ժամանակ սուրճի ավելի քիչ օգտագործումը կամ չօգտագործումը բարձրացնում է ինսուլտի ռիսկը. այս մասին  է խոսում 49-83 տարեկան ավելի քան 34 հազար մարդկանց առողջական վիճակի տասնամյա հետազոտությունը:

 

Մարդիկ, ովքեր օրական մեկ-երկու բաժակից ավելի սուրճ են խմել, սրտի առողջության հարցում առավելություն են ունեցել նրանց համեմատ, ովքեր մեկ բաժակից քիչ են խմել: Սուրճի օգտագործման ռիսկի այլ գործոնների որոշ ճշտումներ անցկացնելուց հետո պարզել են, որ այն ասոցացվում է ինսուլտի ռիսկի նվազման վիճակագրության հետ:

 

Ստոքհոլմի Կարոլինյան համալսարանի սրտաբանները կարծում են, որ սուրճը նվազեցնում է ներքին բորբոքումները, պակասեցնում է սթրեսը և բարձրացնում ինսուլտի նկատմամբ զգայունությունը: Շվեդ բժիշկների խոսքերով՝ սուրճը նաև պաշտպանում է օրգանիզմը դիաբետից և քաղցկեղից:

 

Սկզբնաղբյուր. remedium.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. awomans.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ